Tax Idea

TAX IDEA

Tax Idea- ն մատուցում է հարկային խորհրդատվության և աուդիտի ծառայություն, ինչի արդյունքում գնահատվում և մաքսիմալ նվազեցվում են հարկային ռիսկերը՝ մեծացնելով Ձեր բիզնեսի արդյունավետությունը։

Գրագետ իրականացված հաշվապահական հաշվառումը չափազանց կարեվոր է։

Tax Idea-ի պրոֆեսիոնալ թիմը կօգնի Ձեզ բարձրացնել ձեր բիզնեսի արդյունավետությունը և խուսափել ոլորտի հետ կապված բոլոր հնարավոր խնդիրներից։

Vestibulum id ligula porta felis euismod semper. Sed posuere consectetur est at lobortis. Duis mollis, est non commodo luctus, nisi erat porttitor ligula, eget lacinia odio sem nec elit. Nulla vitae elit libero, a pharetra augue.

Մեր Գործընկերները

Մատուցվող Ծառայություններ

TAX-Idea հաշվապահական գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

Հաշվապահական հաշվառում

Հարկային հաշվառում

Հաշվապահական հաշվառման վերականգնում

Հաշվապահության ավտոմատացում

Հարկային խորդրդատվություն, աուդիտ և ռիսկերի գնահատում (կառավարում)

Ֆինանսական վերլուծություն

Կադրային գործավարություն

Այլ հարակից ծառայություններ

Բլոգ

Ի՞նչ է եկամտային հարկը, ովքե՞ր են համարվում եկամտային հարկ վճարողներ և և ի՞նչ մեթոդներ կան այն հաշվարկելու համար։ ❓

Եկամտային հարկը պետական բյուջե վճարվող հարկ է, որի վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։ ☝️

Ռեզիդենտների համար հարկվում է համաշխարհային եկամուտը, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ հայաստանյան եկամուտը։

Գոյություն ունի եկամտային հարկի հաշվարկման 2️⃣ մեթոդ՝
✔ հաշվեգրման, երբ ձեռք է բերվել եկամտի ստացման իրավունքը՝ անկախ եկամտի վճարման հանգամանքից և
✔ դրամարկղային մեթոդ, երբ հարկը վճարվում է այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է վճարումը՝ անկախ եկամտի ստացման իրավունքի ժամանակաշրջանից։
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Tax Idea-ն համագործակցում է ամենատարբեր ոլորտների ընկերությունների հետ և անում առավելագույնը իրենց սպասումները լավագույնս արդարացնելու համար։ ✔️

Ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերներից մեկին՝ Green View ընկերությանը, որը լավագույններից մեկն է հանդիսանում կառուցապատման ոլորտում։

Վստահե՛ք մեր պրոֆեսիոնալ թիմին Ձեր ընկերության հաշվապահական հաշվառումը և ձե՛ռք բերեք ևս մի հուսալի և պարտաճանաչ գործընկեր։ 💯
____________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Արդեն խոսել ենք առհաշիվ գումարների մասին։ 😊
Իսկ այսօր որոշել ենք խոսել դրանց մարման ժամկետների մասին։ 👇

Առհաշիվ գումարների մարման համար գործում են հետևյալ ժամկետային սահմանափակումները՝

◻ գործուղումից տարբեր նպատակով տրված առհաշիվ գումարը պետք է ծախսվի կամ վերադարձվի կազմակերպության դրամարկղ գումարի ստացմանը հաջորդող 30 օրերի ընթացքում,
◻ աշխատողի անաշխատունակության դեպքում կամ արձակուրդում գտնվելու դեպքում աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում,
◻ գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարը պետք է ծախսվի կամ վերադարձվի կազմակերպության դրամարկղ գործուղման ավարտից հետո 10 օրվա ընթացքում,
◻ ժամկետի ավարտին աշխատակցի անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելուց հետո 3 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ այս սահմանափակումները չեն վերաբերում այն կազմակերպություններին, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում 3-ը։ ❗
___________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Tax Idea-ի ամենաջերմ և պրոֆեսիոնալ թիմին միանալու ևս մեկ հնարավորություն։ 😍

Մենք փնտրում ենք հաշվապահ հետևյալ հմտություններով 👇

✔️ Մասնագիտական կրթություն
հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
✔️ Պատասխանատվության բարձր զգացում
✔️ Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություն
✔️ Հարկային օրենսդրության իմացություն
✔️ Մշտապես նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն
✔️ Համակարգչային ծրագրերի իմացություն (ՀԾ համակարգ, e-invoicing, Ms Office)
✔️ Ճշտապահություն

Եթե ունես ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և համապատասխանում ես վերոնշյալ պահանջներին, ապա շտապի՛ր դառնալ մեր թիմի մի մասը՝ ուղարկելով ինքնակենսագրականդ
hr@taxidea.am էլ. հասցեին։ 😊📩
...

Այս անգամ էլ եկեք անդրադառնանք ոչ նյութական ակտիվներին։ 👇

Ոչ նյութական ակտիվը ֆիզիկական բնույթ չունեցող, ոչ դրամային ակտիվ է։ ✔

Ոչ նյութական ակտիվները վերահսկվում են կազմակերպության կողմից, իսկ դրանց օգտագործումից ակնկալվում է ապագա տնտեսական օգուտների ներհոսք կազմակերպություն։

Կազմակերպությունը ոչ նյութական ակտիվները կարող է ձեռք բերել առանձին պայմանագրով, դրանք ստանալ անհատույց, ինչպես նաև այլ ակտիվների հետ փոխանակության միջոցով։

Եկեք դիտարկենք ոչ նյութական ակտիվների մի քանի օրինակ՝ 😉
◻ համակարգչային ծրագրեր,
◻ հեղինակային իրավունք,
◻ լիցենզիաներ,
◻ ֆիրմային անվանումներ և այլն։
____________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ կազմակերպությունը նախորդ ժամանակաշրջաններում կատարած սխալները հայտնաբերում է հաջորդող ժամանակաշրջաններում: 😰

Սխալներ կարող են առաջանալ 👇
◻ թվաբանական ոչ ճիշտ հաշվարկներից ու գրառումներից,
◻ հաշվապահական հաշվառման քաղաքականության ոչ ճիշտ կիրառումից,
◻ տնտեսական գործառնությունների, դեպքերի ու փաստերի ոչ ճիշտ ներկայացումից,
◻ բացթողումներից և այլն:

Ֆինանսական հաշվետվությունները չպետք է պարունակեն էական ճանաչվող սխալներ: ❌

Սխալների ուղղման ժամանակ վերահաշվարկվում է ներկայացված նախորդ ժամանակաշրջանի ակտիվների, պարտավորությունների և սեփական կապիտալի համապատասխան գումարները, որոնցում տեղի է ունեցել սխալը:

✍️ Կազմակերպությունն իր ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում պետք է բացահայտի նախորդ ժամանակաշրջանների սխալների բնույթն ու չափը, գումարային արտահայտությունը։
____________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Կազմակերպությունը հաճախ կարիք է ունենում գնահատել ֆինանսական հաշվետվության որոշակի հաշիվների արժեքը, քանի որ դրանք հստակորեն չափվել չեն կարող։ 🤷‍♂️

✔️ Գնահատում ասվածն ընդգրկում է մասնագիտական դատողություններ և հիմնված է առկա տեղեկատվության վրա:

Հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխությունը ակտիվի, պարտավորության կամ դրանց վերաբերող ծախսերի մեծության ճշգրտումն է, որն առաջանում է ⤵️

ակտիվներից և պարտավորություններից ակնկալվող ապագա տնտեսական օգուտների և ծագող պարտավորությունների գնահատումից։
____________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Մեր հաջողված համագործակցությունների շարքին է դասվում նաև @teghenis_holiday_home -ի հետ համագործակցությունը։

Վերջինս հանդիսանում է հանգստի կազմակերպման ոլորտում լավագույններից մեկը։ ✔️

Tax Idea-ն կարևորում է իր գործընկերների վստահությունը, ձգտում կատարելագործվել և մշտապես արժանանալ նրանց բարձր գնահատանքին։ 💯
___________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Սիրով ուզում ենք հիշեցնել մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունները 👇

✔️ հաշվապահական և հարկային հաշվառում,
✔️ հաշվապահական և առևտրային ծրագրերի ընտրության խորհրդատվություն, ներդրում և ուսուցում,
✔️ հարկային խորհրդատվություն և աուդիտ,
✔️ ռիսկերի գնահատում,
✔️ կադրային գործավարություն:

Tax Idea-ի պրոֆեսիոնալ թիմը կօգնի Ձեզ բարձրացնել ձեր բիզնեսի արդյունավետությունը և խուսափել ոլորտի հետ կապված բոլոր հնարավոր խնդիրներից։
____________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր դեպքերի համար գործում է միջին ամսական աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ։ 👇

Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվա նախորդ վերջին 12 ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարած աշխատանքի վարձատրությանն ուղված բոլոր միջոցների (ԱՎՈՒՄ) հանրագումարը 12-ի բաժանելու միջոցով։

Հաշվարկման ենթակա ամիսներում չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է արձակուրդում, անաշխատունակության մեջ կամ ոչ իր մեղքով պարապուրդում։ ❌

Եթե նշված պատճառներով 12 ամիսները այդպես էլ չեն ձևավորվում, ապա որպես աշխատավարձ ընդունվում է աշխատողի՝ պայմանագրով սահմանված աշխատավարձը, իսկ դրա բացակայության դեպքում 👇

տվյալ ժամանակահատվածում ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը։ ✔
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Գաղտնիք չէ, որ ՀՀ հարկային օրենսդրությունում կատարվող փոփոխությունները կամ լրացումները բիզնեսի համար առաջացնում են որոշակի դժվարություններ՝ այդ փոփոխություններին ադապտացվելու հետ կապված։❗️

Բիզնեսի հետագա գործունեությունը առավել կանխատեսելի դարձնելու համար անհրաժեշտ է կազմել գրագետ մշակված հարկային ռազմավարություն և իրականացնել այն։ ✅

Tax Idea- ն մատուցում է հարկային խորհրդատվության և աուդիտի ծառայություն, ինչի արդյունքում գնահատվում և մաքսիմալ նվազեցվում են հարկային ռիսկերը՝ մեծացնելով Ձեր բիզնեսի արդյունավետությունը։ 💯
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Հավանաբար լսել եք առհաշիվ տրված գումարներ հասկացության մասին։ Այժմ եկեք հասկանանք՝ որոնք են դրանք և ովքե՞ր են առհաշիվ անձինք։ 👇

Առհաշիվ տրված գումարը կազմակերպության անունից կանխիկ գնումներ կատարելու նպատակով առհաշիվ անձին տրված գումարն է։ 💶

Իսկ հաշվետու անձը կազմակերպության աշխատակից է կամ ղեկավար մարմնի անդամ։ 👥

Նշենք նաև, որ առհաշիվ գումարների հաշվառման նպատակով օգտագործվում է հաշվային պլանի 228 ակտիվային հաշիվը։ ✅
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Այս անգամ էլ որոշել ենք խոսել հասույթի մասին։ 💶

Հասույթը կազմակերպության համախառն ներհոսքն է, որը ստացվում է իրացված պաշարներից և մատուցված ծառայություններից, ինչպես նաև այլ ակտիվներից։

🔹Կազմակերպությունը հասույթը ճանաչում է եկամտի ստացման իրավունքը ձեռք բերելու պահից՝ անկախ վճարման հանգամանքից և այն չափում ստացված կամ ստացվելիք հատուցման իրական արժեքով՝ չհաշված առևտրային զեղչերը, 3-րդ անձանց անունից հավաքագրած գումարը և այլն։
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Հուլիսի 26-ին, հատուկ «Մանթաշյանց» ակումբի անդամների համար, մեր ընկերության համահիմնադիր և «Մանթաշյանց» ակումբի ԳՄ էքսպերտային անդամ Նարեկ Սիմոնյանը հանդես եկավ «Հարկային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով բանախոսությամբ։ 💁‍♂️

Ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք 👇
✍️ տեղի են ունեցել կամ ուժի մեջ են մտել 2022թ-ի հունվարի 1-ից,
✍️ արդեն իսկ հաստատված են, սակայն ուժի մեջ կմտնեն մինչև 2023թ-ի հունվարի 1-ը կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածում։
...

Ցանկացած իրավաբանական անձի համար չափազանց կարևոր է գրագետ իրականացված հաշվապահական հաշվառումը,ինչի բացակայությունը կամ դրա իրականացման թերացումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ տվյալ ընկերության կամ կազմակերպության համար։ ❗️

✔️ Եթե Ձեր ընկերության հաշվապահական հաշվառումը չի իրականացվել պատշաճ կարգով,ճիշտ ժամանակագրությամբ,ապա Tax Idea-ի պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է շտկել բոլոր բացթողումներն ու վերականգնել հաշվապահական հաշվառման բնականոն ընթացքը։
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Վստահաբար ապրանքների որոշ տեսակների վրա նկատել եք թիթեղանման պիտակ։ 🤔

Պիտակի առկայությունը հուշում է, որ տվյալ ապրանքի համար վճարվում է ակցիզային հարկ։

Ակցիզային հարկը անուղղակի հարկի տեսակ է, որը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար։ 💰

Ի դեպ այն ՀՀ-ում կիրառվում է 1992 թվականից։ 🇦🇲

Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներն են 👇
👉 գարեջուրը,
👉 գինիները,
👉 սպիրտը (բացառությամբ՝ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները,
👉 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով,
👉 բենզինը,
👉 հում նավթը և նավթամթերքները,
👉 դիզելային վառելիքը,
👉 նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի),
👉 օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները և շարժիչային յուղերը։

Ակցիզային հարկի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, ինչպես նաև մեկից ավելի անգամ ակցիզային հարկի չճշտված հաշվարկներ ներկայացնելու համար նախատեսվում են մի շարք տուգանքներ։ ❗❗
____________________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Իսկ դուք գիտե՞ք, որ քաղաքացին տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում։ 🤔

Ուստի շատ կարևոր է ուշադրություն դարձնել աշխատանքային ստաժին և դրան առնչվող բոլոր փաստաթղթերին հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ ❗️

Աշխատանքային ստաժը որոշվում է աշխատանքի, ծառայության, սովորելու կամ այլ գործունեության վայրի ադմինիստրացիայի ինչպես նաև արխիվային հիմնարկների կողմից տրված տեղեկանքներով: 📑

Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքի ժամանակաշրջանը կարող է հաստատվել վկաների ցուցմունքներով: ✍️

Առանձին դեպքերում, երբ աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերը լրիվ կամ մասնակի չեն պահպանվել տարերային աղետների, վթարների կամ այլ արտակարգ դեպքերի պատճառներով, աշխատանքային ստաժը կարող են հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովները:

Նշենք նաև,որ աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը հանդիսանում է աշխատանքային գրքույկը: 📖

_____________________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

ՖՀՄՍ-ի համաձայն՝ հաշվեկշիռը բաղկացած է երեք մասից՝ ակտիվներ, պարտավորություններ և սեփական կապիտալ։ ✔️

Հաշվեկշռի հիմնական հատկությունն այն է, որ ընդհանուր ակտիվները միշտ հավասար են պարտավորությունների և սեփական կապիտալի գումարին և հենց սա էլ իրենից ներկայացնում է հաշվապահական բալանսը։ ⚖️

Ձեռնարկության տիրապետած բոլոր ռեսուրսները կարող են տրամադրվել կամ սեփականատերերի կամ պարտատերերի կողմից: Ուստի շատ կարևոր է, որ պարտատերերի պահանջների գումարը`սեփականատերերի պահանջների հետ միասին հավասար լինի ակտիվների գումարին: ✔️

_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Գիտե՞ք, որ գոյություն ունի հաշվապահների գերբ, որն ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանշան։ ❓

Գերբի վրա պատկերված
🔆 արևը խորհրդանշում է հաշվապահական հաշվառման կողմից ֆինանսական գործունեության լուսավորումը,
⚖️ կշեռքը` հաշվեկշիռը,
➰ իսկ Բերնուլիի կորը այն, որ հաշվառումը, մի անգամ առաջանալով, գոյություն է ունենալու հավերժ։

Գերբի վրա կա նաև կարգախոս, որը թարգմանաբար նշանակում է գիտություն, անկախություն և բարեխղճություն: ✔️
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Լսե՞լ եք Քրիստոֆեր Շտեհերի անունը 🤷‍♂️

Նա եղել է աշխարհում առաջին հաշվապահը, որին 1498 թ-ին նշանակել է Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը։👌

Առհասարակ չկա հստակ ապացույց այն մասին, թե երբ են մարդիկ մասնագիտորեն զբաղվել գործունեության այս ոլորտով։

Ենթադրվում է, որ առաջին հաշվապահները եղել են միջնադարյան առևտրականները։ 👌
...

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին

Մեր մասնագետները սիրով սպասում են ձեր հարցերին