Tax Idea

Ծառայություններ

Tax Idea-ի պրոֆեսիոնալ թիմը կօգնի Ձեզ բարձրացնել ձեր բիզնեսի արդյունավետությունը և խուսափել ոլորտի հետ կապված բոլոր հնարավոր խնդիրներից։

Հաշվապահական հաշվառում

  • Հաշվապահական հաշվառման վարում հաշվապահական ծրագրի միջոցով
  • Հաշվետվությունների, հաշվարկների կազմում և ներկայացում
  • Գործունեության ոլորտի առանձնահատկություններին համապատասխան հաշվապահականքաղաքականության մշակում
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  • Բյուջեյի պլանավորում

Հարկային հաշվառում

  • ՀՀ հարկային օրենսգրքի և հարակից իրավական ակտերի դրույթներին համապատասխան հաշվարկների, հաշվետվությունների կազմում և ներկայացում

Հաշվապահության ավտոմատացում

  • Հաշվապահական ծրագրի ընտրության խորհրդատվություն, ներդրում և ուսուցում
  • Առևտրային ծրագրերի ներդրում և ուսուցում

Ֆինանսական վերլուծություն

  • Ֆինանսական հոսքերի վերլուծություն, իրականացված ծախսերի արդյունավետության գնահատում, ֆինանսները կառավարելու առավել նախընտրելի մեթոդների մշակում և առաջարկությունների ներկայացում

Հարկային խորդրդատվություն, աուդիտ և ռիսկերի գնահատում (կառավարում)

  • Հարկային քաղաքականության մշակում
  • Հարկային պլանավորում՝ օպտիմալացում
  • Հարային աուդիտ՝ ընկերության կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում իրականացված գործարքների մասով հարկային օրենսդրությանը համապատասխանության ստուգում, թերությունների վերհանում (առկայության դեպքում) և համապատասխան լուծումների առաջարկում
  • Տնտեսվարող սուբյեկտի գործունեության վերլուծություն, ռիսկային երևույթների վերհանում (առկայության դեպքում) և շտկան համար անհրաժեշտ առաջարկությունների ներկայացում
  • Հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների ժամանակ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչություն, շահերի պաշտպանություն
  • Օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչություն, շահերի պաշտպանություն
  • Ակտի կամ արձանագրության նախագծերի վերաբերյալ առարկությունների ներկայացում
  • Ստուգում իրականացրած պաշտոնատար անձանց գործողությունները վերադասության կարգովբողոքարկում
  • Հարկային մարմնի կողմից ընդունված անհատական իրավական ակտերի վերադասության կարգովբողոքարկում
  • Հարկային օրենսդրության վիճելի (երկիմաստություն պարունակող) հարցերի մեկնաբանում, անհրաժեշտության դեպքում հարցումների իրականացում համապատասխան պետական լիազոր մարմիններին
  •  

Հաշվապահական հաշվառման վերականգնում

  • Տնտեսվարող սուբյեկտի կողմից նախկինում չվարված հաշվապահության վերականգնում, համապատասխանեցում գործող ստանդարտներին, հաշվապահական ծրագրի ներդրում

Կադրային գործավարություն

  • Աշխատակիցների հետ աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում՝ համաձայն գործող օրենսդրությանը։
  • Գործատուի կողմից տրվող հրամանների կազմում
  • Աշխատավարձերի հաշվարկների, գործուղման հաշվետվությունների կազմում
  • Աշխատաժամանակի, արձակուրդայինների և անաշխատունակության նպաստների հաշվարկների կազմում

Այլ հարակից ծառայություններ

  • Տնտեսվարող սուբյեկտների գործունեության ոլորտի առանձնահատկություններից ելնելով վերոթվարկված ծառայությունների մեջ չներառված ծառայությունների մատուցում

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին

Մեր մասնագետները սիրով սպասում են ձեր հարցերին