Tax Idea

TAX IDEA

Tax Idea- ն մատուցում է հարկային խորհրդատվության և աուդիտի ծառայություն, ինչի արդյունքում գնահատվում և մաքսիմալ նվազեցվում են հարկային ռիսկերը՝ մեծացնելով Ձեր բիզնեսի արդյունավետությունը։

Գրագետ իրականացված հաշվապահական հաշվառումը չափազանց կարեվոր է։

Tax Idea-ի պրոֆեսիոնալ թիմը կօգնի Ձեզ բարձրացնել ձեր բիզնեսի արդյունավետությունը և խուսափել ոլորտի հետ կապված բոլոր հնարավոր խնդիրներից։

Vestibulum id ligula porta felis euismod semper. Sed posuere consectetur est at lobortis. Duis mollis, est non commodo luctus, nisi erat porttitor ligula, eget lacinia odio sem nec elit. Nulla vitae elit libero, a pharetra augue.

Մեր Գործընկերները

Մատուցվող Ծառայություններ

TAX-Idea հաշվապահական գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

Հաշվապահական հաշվառում

Հարկային հաշվառում

Հաշվապահական հաշվառման վերականգնում

Հաշվապահության ավտոմատացում

Հարկային խորդրդատվություն, աուդիտ և ռիսկերի գնահատում (կառավարում)

Ֆինանսական վերլուծություն

Կադրային գործավարություն

Այլ հարակից ծառայություններ

Բլոգ

Գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ կազմակերպությունը նախորդ ժամանակաշրջաններում կատարած սխալները հայտնաբերում է հաջորդող ժամանակաշրջաններում: 😰

Սխալներ կարող են առաջանալ 👇
◻ թվաբանական ոչ ճիշտ հաշվարկներից ու գրառումներից,
◻ հաշվապահական հաշվառման քաղաքականության ոչ ճիշտ կիրառումից,
◻ տնտեսական գործառնությունների, դեպքերի ու փաստերի ոչ ճիշտ ներկայացումից,
◻ բացթողումներից և այլն:

Ֆինանսական հաշվետվությունները չպետք է պարունակեն էական ճանաչվող սխալներ: ❌

Սխալների ուղղման ժամանակ վերահաշվարկվում է ներկայացված նախորդ ժամանակաշրջանի ակտիվների, պարտավորությունների և սեփական կապիտալի համապատասխան գումարները, որոնցում տեղի է ունեցել սխալը:

✍️ Կազմակերպությունն իր ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում պետք է բացահայտի նախորդ ժամանակաշրջանների սխալների բնույթն ու չափը, գումարային արտահայտությունը։
____________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Կազմակերպությունը հաճախ կարիք է ունենում գնահատել ֆինանսական հաշվետվության որոշակի հաշիվների արժեքը, քանի որ դրանք հստակորեն չափվել չեն կարող։ 🤷‍♂️

✔️ Գնահատում ասվածն ընդգրկում է մասնագիտական դատողություններ և հիմնված է առկա տեղեկատվության վրա:

Հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխությունը ակտիվի, պարտավորության կամ դրանց վերաբերող ծախսերի մեծության ճշգրտումն է, որն առաջանում է ⤵️

ակտիվներից և պարտավորություններից ակնկալվող ապագա տնտեսական օգուտների և ծագող պարտավորությունների գնահատումից։
____________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Մեր հաջողված համագործակցությունների շարքին է դասվում նաև @teghenis_holiday_home -ի հետ համագործակցությունը։

Վերջինս հանդիսանում է հանգստի կազմակերպման ոլորտում լավագույններից մեկը։ ✔️

Tax Idea-ն կարևորում է իր գործընկերների վստահությունը, ձգտում կատարելագործվել և մշտապես արժանանալ նրանց բարձր գնահատանքին։ 💯
___________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Սիրով ուզում ենք հիշեցնել մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունները 👇

✔️ հաշվապահական և հարկային հաշվառում,
✔️ հաշվապահական և առևտրային ծրագրերի ընտրության խորհրդատվություն, ներդրում և ուսուցում,
✔️ հարկային խորհրդատվություն և աուդիտ,
✔️ ռիսկերի գնահատում,
✔️ կադրային գործավարություն:

Tax Idea-ի պրոֆեսիոնալ թիմը կօգնի Ձեզ բարձրացնել ձեր բիզնեսի արդյունավետությունը և խուսափել ոլորտի հետ կապված բոլոր հնարավոր խնդիրներից։
____________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր դեպքերի համար գործում է միջին ամսական աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ։ 👇

Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվա նախորդ վերջին 12 ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարած աշխատանքի վարձատրությանն ուղված բոլոր միջոցների (ԱՎՈՒՄ) հանրագումարը 12-ի բաժանելու միջոցով։

Հաշվարկման ենթակա ամիսներում չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է արձակուրդում, անաշխատունակության մեջ կամ ոչ իր մեղքով պարապուրդում։ ❌

Եթե նշված պատճառներով 12 ամիսները այդպես էլ չեն ձևավորվում, ապա որպես աշխատավարձ ընդունվում է աշխատողի՝ պայմանագրով սահմանված աշխատավարձը, իսկ դրա բացակայության դեպքում 👇

տվյալ ժամանակահատվածում ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը։ ✔
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Գաղտնիք չէ, որ ՀՀ հարկային օրենսդրությունում կատարվող փոփոխությունները կամ լրացումները բիզնեսի համար առաջացնում են որոշակի դժվարություններ՝ այդ փոփոխություններին ադապտացվելու հետ կապված։❗️

Բիզնեսի հետագա գործունեությունը առավել կանխատեսելի դարձնելու համար անհրաժեշտ է կազմել գրագետ մշակված հարկային ռազմավարություն և իրականացնել այն։ ✅

Tax Idea- ն մատուցում է հարկային խորհրդատվության և աուդիտի ծառայություն, ինչի արդյունքում գնահատվում և մաքսիմալ նվազեցվում են հարկային ռիսկերը՝ մեծացնելով Ձեր բիզնեսի արդյունավետությունը։ 💯
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Հավանաբար լսել եք առհաշիվ տրված գումարներ հասկացության մասին։ Այժմ եկեք հասկանանք՝ որոնք են դրանք և ովքե՞ր են առհաշիվ անձինք։ 👇

Առհաշիվ տրված գումարը կազմակերպության անունից կանխիկ գնումներ կատարելու նպատակով առհաշիվ անձին տրված գումարն է։ 💶

Իսկ հաշվետու անձը կազմակերպության աշխատակից է կամ ղեկավար մարմնի անդամ։ 👥

Նշենք նաև, որ առհաշիվ գումարների հաշվառման նպատակով օգտագործվում է հաշվային պլանի 228 ակտիվային հաշիվը։ ✅
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Այս անգամ էլ որոշել ենք խոսել հասույթի մասին։ 💶

Հասույթը կազմակերպության համախառն ներհոսքն է, որը ստացվում է իրացված պաշարներից և մատուցված ծառայություններից, ինչպես նաև այլ ակտիվներից։

🔹Կազմակերպությունը հասույթը ճանաչում է եկամտի ստացման իրավունքը ձեռք բերելու պահից՝ անկախ վճարման հանգամանքից և այն չափում ստացված կամ ստացվելիք հատուցման իրական արժեքով՝ չհաշված առևտրային զեղչերը, 3-րդ անձանց անունից հավաքագրած գումարը և այլն։
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Հուլիսի 26-ին, հատուկ «Մանթաշյանց» ակումբի անդամների համար, մեր ընկերության համահիմնադիր և «Մանթաշյանց» ակումբի ԳՄ էքսպերտային անդամ Նարեկ Սիմոնյանը հանդես եկավ «Հարկային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով բանախոսությամբ։ 💁‍♂️

Ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք 👇
✍️ տեղի են ունեցել կամ ուժի մեջ են մտել 2022թ-ի հունվարի 1-ից,
✍️ արդեն իսկ հաստատված են, սակայն ուժի մեջ կմտնեն մինչև 2023թ-ի հունվարի 1-ը կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածում։
...

Ցանկացած իրավաբանական անձի համար չափազանց կարևոր է գրագետ իրականացված հաշվապահական հաշվառումը,ինչի բացակայությունը կամ դրա իրականացման թերացումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ տվյալ ընկերության կամ կազմակերպության համար։ ❗️

✔️ Եթե Ձեր ընկերության հաշվապահական հաշվառումը չի իրականացվել պատշաճ կարգով,ճիշտ ժամանակագրությամբ,ապա Tax Idea-ի պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է շտկել բոլոր բացթողումներն ու վերականգնել հաշվապահական հաշվառման բնականոն ընթացքը։
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Վստահաբար ապրանքների որոշ տեսակների վրա նկատել եք թիթեղանման պիտակ։ 🤔

Պիտակի առկայությունը հուշում է, որ տվյալ ապրանքի համար վճարվում է ակցիզային հարկ։

Ակցիզային հարկը անուղղակի հարկի տեսակ է, որը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար։ 💰

Ի դեպ այն ՀՀ-ում կիրառվում է 1992 թվականից։ 🇦🇲

Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներն են 👇
👉 գարեջուրը,
👉 գինիները,
👉 սպիրտը (բացառությամբ՝ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները,
👉 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով,
👉 բենզինը,
👉 հում նավթը և նավթամթերքները,
👉 դիզելային վառելիքը,
👉 նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի),
👉 օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները և շարժիչային յուղերը։

Ակցիզային հարկի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, ինչպես նաև մեկից ավելի անգամ ակցիզային հարկի չճշտված հաշվարկներ ներկայացնելու համար նախատեսվում են մի շարք տուգանքներ։ ❗❗
____________________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Իսկ դուք գիտե՞ք, որ քաղաքացին տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում։ 🤔

Ուստի շատ կարևոր է ուշադրություն դարձնել աշխատանքային ստաժին և դրան առնչվող բոլոր փաստաթղթերին հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ ❗️

Աշխատանքային ստաժը որոշվում է աշխատանքի, ծառայության, սովորելու կամ այլ գործունեության վայրի ադմինիստրացիայի ինչպես նաև արխիվային հիմնարկների կողմից տրված տեղեկանքներով: 📑

Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքի ժամանակաշրջանը կարող է հաստատվել վկաների ցուցմունքներով: ✍️

Առանձին դեպքերում, երբ աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերը լրիվ կամ մասնակի չեն պահպանվել տարերային աղետների, վթարների կամ այլ արտակարգ դեպքերի պատճառներով, աշխատանքային ստաժը կարող են հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովները:

Նշենք նաև,որ աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը հանդիսանում է աշխատանքային գրքույկը: 📖

_____________________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

ՖՀՄՍ-ի համաձայն՝ հաշվեկշիռը բաղկացած է երեք մասից՝ ակտիվներ, պարտավորություններ և սեփական կապիտալ։ ✔️

Հաշվեկշռի հիմնական հատկությունն այն է, որ ընդհանուր ակտիվները միշտ հավասար են պարտավորությունների և սեփական կապիտալի գումարին և հենց սա էլ իրենից ներկայացնում է հաշվապահական բալանսը։ ⚖️

Ձեռնարկության տիրապետած բոլոր ռեսուրսները կարող են տրամադրվել կամ սեփականատերերի կամ պարտատերերի կողմից: Ուստի շատ կարևոր է, որ պարտատերերի պահանջների գումարը`սեփականատերերի պահանջների հետ միասին հավասար լինի ակտիվների գումարին: ✔️

_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Գիտե՞ք, որ գոյություն ունի հաշվապահների գերբ, որն ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանշան։ ❓

Գերբի վրա պատկերված
🔆 արևը խորհրդանշում է հաշվապահական հաշվառման կողմից ֆինանսական գործունեության լուսավորումը,
⚖️ կշեռքը` հաշվեկշիռը,
➰ իսկ Բերնուլիի կորը այն, որ հաշվառումը, մի անգամ առաջանալով, գոյություն է ունենալու հավերժ։

Գերբի վրա կա նաև կարգախոս, որը թարգմանաբար նշանակում է գիտություն, անկախություն և բարեխղճություն: ✔️
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Լսե՞լ եք Քրիստոֆեր Շտեհերի անունը 🤷‍♂️

Նա եղել է աշխարհում առաջին հաշվապահը, որին 1498 թ-ին նշանակել է Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը։👌

Առհասարակ չկա հստակ ապացույց այն մասին, թե երբ են մարդիկ մասնագիտորեն զբաղվել գործունեության այս ոլորտով։

Ենթադրվում է, որ առաջին հաշվապահները եղել են միջնադարյան առևտրականները։ 👌
...

Tax Idea-ն համալրում է իր թիմը👩‍💻

Մենք փնտրում ենք հետևյալ հաստիքներով աշխատակիցների ՝

👩‍💼Հաշվապահ՝ հաշվապահական ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով

👩‍💻Ավագ հաշվապահ՝ հաշվապահական ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով

Պահանջվող հմտություններն են՝👇

🔹Մասնագիտական կրթություն
հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
🔹Պատասխանատվության բարձր զգացում
🔹Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ
🔹Հարկային օրենսդրության իմացություն
🔹Մշտապես նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն
🔹Համակարգչային ծրագրերի իմացություն (ՀԾ համակարգ, e-invoicing, Ms Office)
🔹Ճշտապահություն

Եթե համապատասխանում ես վերոնշյալ պահանջներին և ցանկանում ես դառնալ մեր թիմի մի մասը, ուղարկի՛ր ինքնակենսագրականդ
hr@taxidea.am էլ. հասցեին։ 😊📩
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Վերջերս հայտնի դարձավ, որ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ցանկանում է առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին։ ‼️

Ներկա օրենսդրական կարգավորումներով՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրում է միայն դատարանի որոշման հիման վրա: ✔️

Հետևյալ փոփոխությունների արդյունքում ՊԵԿ-ը կկարողանա առանց դատական մարմնի միջամատության,անարգել ստանալ տնտեսվարողի բանկային ու ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները։ ❗️

Առաջարկված նախագծով, ըստ էության, չկա որևէ զսպող մեխանիզմ, որով ՊԵԿ-ը չկարողանա չհիմնավորված ձևով հասանելիություն ստանալ հարկ վճարողների բանկային ու ապահովագրական գաղտնիքին։ ❌

Այս նախագծով նաև խախտվում է որոշակիության սկզբունքը, քանի որ չի պարզաբանվում՝ ինչի՞ հիման վրա և ի՞նչ չափանիշներով է որոշվելու այս կամ այն հարկատուի՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ՊԵԿ-ին տրամադրելը։
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Վստահե՛ք մեր պրոֆեսիոնալ թիմին Ձեր կազմակերպության կադրային գործավարությունը և խուսափե՛ք դրան առնչվող բոլոր խնդրահարույց իրավիճակներից։

Ծառայության շրջանակում կատարվում է 👇

✔️ աշխատանքային պայմանագրերի, հրամանների, համաձայնագրի կազմում, աշխատանքի պայմանների փոփոխման ձևակերպում,
✔️ աշխատավարձի, աշխատաժամանակի հաշվարկ, ԱՎՈՒՄ-ի, վճարային տեղեկագրի կազմում,
✔️ արձակուրդների, վերջնահաշվարկի և նպաստների հաշվարկ՝ համաձայն ՀՀ օրենքով սահմանված կարգի,
✔️ գրանցման, ազատման հայտի ներկայացում,
✔️ եկամտային հարկի հաշվարկ,
✔️ աշխատակիցների տվյալնների հետ կապված փոփոխությունների ներկայացում ։

Համագործակցության համար գրեք մեզ կամ զանգահարեք ⤵️
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Այս անգամ էլ եկեք խոսենք գույքագրման և դրա կարևորության մասին 👇

📋 Գույքագրումը կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական և դրամական միջոցների վիճակը ստուգելու և ընթացիկ հաշվառման տվյալները ճշտելու համար։

Կատարելով գույքագրում՝ որոշվում է արժեքների քանակական և որակական փաստացի առկայությունը՝ համադրելով ընթացիկ հաշվառման տվյալների հետ։ 🖊️

Գույքագրման ժամանակ կարող են հայտնաբերվել ավելցուկ կամ պակասուրդ։ Ավելցուկը մուտքագրվում է՝ ճանաչվելով որպես եկամուտ:

✍️ Իրազեկ և տեղեկացված լինելու համար հետևեք մեզ, քանի որ շարունակաբար տրամադրելու ենք հաշվապահությանն ու դրան առնչվող հարակից թեմաների մասին հետաքրքիր նյութեր։
_________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

Եվս մեկ հաջողված համագործակցություն այս անգամ @penbox.am ընկերության հետ։ 📚✒️✏️

Մենք գնահատում ենք մեր գործընկերների վստահությունը և անում առավելագույնը նրանց սպասումները լավագույնս արդարացնելու համար։ 🫱🏻‍🫲🏼

Նշենք նաև որ Pen Box-ը հանդիսանում է Parker, Waterman, Lamy, Rotring, Moleskin, Copic, Manuscript , Faber Castell և մի շարք այլ աշխարհահռչակ բրենդերի միակ պաշտոնական ներկյացուցիչը Հայաստանում 🤩
________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28
...

This error message is only visible to WordPress admins
Error: Invalid Feed ID.

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին

Մեր մասնագետները սիրով սպասում են ձեր հարցերին