Վստահաբար ապրանքների որոշ տեսակների վրա նկատել եք թիթեղանման պիտակ։ 🤔
Պիտակի առկայությունը հուշում է, որ տվյալ ապրանքի համար վճարվում է ակցիզային հարկ։
Ակցիզային հարկը անուղղակի հարկի տեսակ է, որը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար։ 💰
Ի դեպ այն ՀՀ-ում կիրառվում է 1992 թվականից։ 🇦🇲
Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներն են 👇
👉 գարեջուրը,
👉 գինիները,
👉 սպիրտը (բացառությամբ՝ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները,
👉 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով,
👉 բենզինը,
👉 հում նավթը և նավթամթերքները,
👉 դիզելային վառելիքը,
👉 նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի),
👉 օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները և շարժիչային յուղերը։
Ակցիզային հարկի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, ինչպես նաև մեկից ավելի անգամ ակցիզային հարկի չճշտված հաշվարկներ ներկայացնելու համար նախատեսվում են մի շարք տուգանքներ։ ❗❗
____________________________________________
Մեր կոնտակտային տվյալներն են՝
📧 info@taxidea.am
📞+374 (60) 65 05 20
📍 Չարենցի 28 ...